National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.12.2022
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Silicon Mountains 2022» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովում
1 / 7

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը` հանդիսանալով ամենաարագ աճող եւ զարգացող ճյուղը: «Սրա վկայությունն է այն, որ տարածաշրջանային ճգնաժամի դեպքում տաղանդի ներհոսքը հիմնականում եւ ամենակարեւոր ուղղություններով տեղի ունեցավ Հայաստան»,-փաստել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ մեր պետությունն իր առջեւ դրված խնդիրը՝ լինել տեխնոլոգիական կենտրոն, որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ ներկայանալ միջազգային ասպարեզներում, ոչ ամբողջապես, բայց տարածաշրջանային ձեւաչափով կարողացել է լուծել:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ տարածաշրջանում բազմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են իրենց հարկային համակարգերով, ենթակառուցվածքային ծրագրերով, տարբեր ուղղություններով մեծ ընկերությունների հետ բանակցելու մարտավարությամբ: «Սա անհրաժեշտ է որպես մարտահրավեր ընդունել եւ շարունակել այս ուղղությամբ աշխատել ու ջանքեր գործադրել»,-ասել է նա եւ ընդգծել, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը թեպետ առաջատար է աճի տեմպերով, այնուամենայնիվ, կիրառման գործիքակազմը թե՛ հասարակությունում, թե՛ բիզնեսի կողմից ոչ այնքան բարձր մակարդակի վրա է:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գիտության, կրթության եւ տնտեսության կապի կարեւորությանը՝ նշելով. «Գիտություն, կրթություն, արդյունաբերություն եւ տնտեսություն կապն անհրաժեշտ է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա, եւ սա պիտի լինի Հայաստանի գիտատեխնոլոգիական նոր թռիչք ապահովելու ապագայի մասին մեր խոսակցությունը»: Նրա համոզմամբ գիտությունը, տնտեսությունը, արդյունաբերությունն ու կրթությունը պետք է իրենց ծրագրերով համահունչ լինեն եւ ծառայեն նույն նպատակներին:

Եզրափակելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները եւ մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը եւ Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Այնուհետեւ պանելային քննարկումների ձեւաչափով անդրադարձ է եղել խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարներին: Ներկաները դիտել են նաեւ նախորդ երեք միջոցառումների մասին պատմող տեսահոլովակ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am